• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

"Փոքրասիական աղետից հարյուր տարի անց. Հունահայկական պատմության հարյուր էջ" թեմայով հեռավար համաժողով

07 մայիսի, 2022

Մայիսի 7-ին հեռավար կապի միջոցով տեղի ունեցավ «Փոքրասիական աղետից հարյուր տարի անց. Հունահայկական պատմության հարյուր էջ» թեմայով համաժողով:

Համաժողովին մասնակցեցին ու ելույթով հանդես եկան Մակեդոնիայի համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, «Պատիվ 21-ին» կազմակերպության նախագահ տկն. Մարիա Նեգրեպոնտի-Դելիվանին, Հունաստանի պատմական հետազոտությունների հիմնարկության գլխավոր քարտուղար տկն. Իրինի Սարիօղլուն, Հունահայկական հետազոտությունների կենտրոնի քարտուղար պրն. Սիֆիս Կասեսյանը, Ասորիների ընկերակցության նախագահ պրն. Կիրիակոս Բացարասը, Ցեղասպանության միջազգային միության անդամ պրն. Վասիլիոս Միխանեձիդիսը, Հունաստան-Հայաստան բարեկամության ընկերակցության փոխնախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան, ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ-ում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսը:

Ողջույնի խոսքով միջոցառմանը հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Դեսպանն իր խոսքում նշեց, որ Փոքրասիական աղետի ժամանակ հայ և հույն ժողովուրդները կիսում էին նույն ցանկությունները և հույսերը, պայքարում էին միասին` կողք-կողքի և միասին ապրեցին հայրենազրկման, աղետի, արհավիրքների և բնաջնջման սարսափը:

Անդրադառնալով Փոքրասիական աղետի 100 ամյակին դեսպանն ընդգծեց, որ Հունաստանում ՀՀ դեսպանությունը Փոքրասիական աղետի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք է իրականացնում:

Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմությանը դեսպան Մկրտչյանը նշեց, որ պատմության կարևորությունը ոչ միայն հիշեցնելու, այլև ուսուցանելու մեջ է` հավելելով, որ այսօր հույն և հայ ժողովուրդները կանգնած են մարտահրավերների և խնդիրների առջև և կոչված են դիմակայելու և դիմադրելու` համախոհության և սերտ համագործակցության շրջանակներում։ Այդ համատեքստում դեսպանը հույս հայտնեց, որ միջոցառումը կարեւոր ներդրում կունենա այդ ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: